Վերացվել է Կասից ծովի կարգավիճակի որոշման հարցով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է իրանական Fars գործակալությունը, նախագահ Ահմադինեժադի հրամանագրով, այս պաշտոնը զբաղեցնող անձը կկոչվի որպես Կասպից ծովի կարգավիճակի հստակեցման հարցով նախագահի օգնական։ Նշենք, որ ներկայումս Մահմուդ Ահմադինեժադի՝ Կասպից ծովի կարգավիճակի հստակեցման հարցով խորհրդականը Մուհամեդ Մեհդի Ախունձադեն է։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Մեհդի Սաֆարիին։





























