Միտքը, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն ի վիճակի են որոշումներ կայացնել Հարավային Կովկասի հարցով, առասպել է: Այդ մասին հայտարարել է «Կարնեգի» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս դե Վաալը` իր «Կովկաս» գրքի շնորհանդեսի ժամանակ:
Նրա խոսքով, կան մի քանի առասպելներ՝ կապված Հարավային Կովկասի հետ եւ եթե արեւմտյան երկրները տեղեկացված չլինեն անցյալի եւ ներկայի իրողություններին, չեն կարող ազդել հակամարտությունների կարգավորման վրա:
Բրիտանացի վերլուծաբանի խոսքով, ժամանակն է կործանել ստեղծված միֆերը: «Կան կարծիքներ, թե Հարավային Կովկասը Ռուսաստանի կողմից ստեղծված արհեստական աշխարհագրական միավոր է: Դա այդպես չէ: Այդ պետություններն ունեն իրենց քաղաքական մշակույթը եւ ընդունակ են ինքնակառավարման: 21-րդ դարի Հարավային Կովկասի տարբերությունն այն է, որ այդ տարածաշրջանը վաղուց գաղութ չէ, այլ կան երեք անկախ պետություններ»,- ասել է դե Վաալը՝ ընդգծելով, որ հակամարտությունների լուծումը անհրաժեշտ է տարածաշրջանի բագավաճման համար:





























