Սեպտեմբերի 19-ին` կիրակի օրը, ժամը 11-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ տեղի կունենա Ախթալայի 11-13-րդ դարերի հռչակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը եւ պատարագ կմատուցվի:

Գուգարաց թեմի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ պատարագից հետո տեղի կունենա «Ամուսնական մատանիներ» հուշարձանի, ապա «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» ՀԿ-ի կողմից պատրաստված, վանքի պատմությունը ներկայացնող բազմալեզու տեղեկատվական վահանակների բացման արարողությունը: