Իսպանիայում մահացել է 107-ամյա Անտոնիո Դոկամպո Գարսիան, որը ջրի փոխարեն սեփական հնձանում արտադրվող, պահածոյանյութեր չպարունակող գինի էր խմում, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC-ն։

Գարսիայի որդին՝ Մանուել Դոկամպոն հայտնել է, որ հայրը օրական մոտ 1.5 լիտր գինի էր խմում։ Նա նաեւ նախաճաշից առաջ մեկ գավաթ բրենդի էր խմում «էներգիայով լցվելու համար»։

Թե քանի տարի տղամարդն առհասարակ ջուր չի խմել, հայտնի չէ։

Գարսիան խաղողագործությամբ եւ կարմի գինու արտադրությամբ էր զբաղվում Քաղաքացիական պատերազմից հետո։ Նա պնդում էր, որ գինուն հավատարիմ մնալը թույլ է տալիս առողջ սննդակարգ պահպանել։