Ավտոմոբիլային ապահովագրության կենտրոնի տվյալների վերջին անալիզը ցույց է տվել, որ Լոս Անջելեսը զոհված հետիոտների ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ամենամահաբեր շրջանը Ռեդոնդո Բիչն է, հայտնում է «Զագրանիցա»-ն։

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչության տվյալների հիման վրա մասնագետները պարզել են, որ Լոս Անջելեսի շրջանում 2014թ. զոհվել է 284 հետիոտն, ինչը 3 անգամ ավելի շատ է, քան Արիզոնայի նահանգի Մարիքոփի շրջանում, որը երկրորդ տեղն է զբաղեցնում ցուցակում։ Ռեդոնդո Բիչում զոհվել է 44 մարդ։

«Բնակչության քանակով Լոս Անջելեսը զիջում է միայն Նյու Յորքում, իսկ ահա խցանումների քանակով՝ ոչ մեկին։ Դա ԱՄՆ-ում ամենավատ երթեւեկությունն ունեցող վայրերից մեկն է»,- ասված է վերլուծության մեջ։

Մյուս խոշոր քաղաքներում նման խնդիր չկա, քանի որ նմանատիպ քաղաքներում՝ օրինակ, Նյու Յորքում եւ Բոսթոնում, մարդիկ ավելի շատ են օգտվում հասարակական տրանսպորտից։