Գերմանիայի կենտրոնական Էրֆուրտ քաղաքում աղբահավաքը 80-ամյա թոշակառու զույգի կողմից աղբը նետած բազմոցում 15 հազար եվրո է գտել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Berliner Kurier-ին:
Գումարի տերերի անուններն ու հասցեն պարզել են տեղի տրանսպորտային ընկերության միջոցով, որից թոշակառուներն օգտվել են բազմոցը փոխադրելու համար: Պարզվել է, որ թոշակառուները փոխադրվելիս որոշել են դեն նետել բազմոցը, սակայն մոռացել են դրանում թաքցրած խնայողությունների մասին:
Գերմանական օրենսդրության համաձայն, 28-ամյա աղբահավաքին գտած գումարի 3%-ը կվճարեն, այսինքն՝ 450 եվրո: Մնացյալ գումարը կվերադարձնեն ամուսիններին:



























