Շոտլանդական ազգային հագիս ուտեստը պատրաստվում է ոչ շատ թանկ մթերքից. աղիք, ճարպ, սոխ եւ ոչխարի ստամոքսում եփված վարսակ: «Butchers Macsween» ընկերությունը փոխել է ուտեստի մասին պատկերացումը՝ 5700 դոլար արժողությամբ հագիս պատրաստելով:

Ըստ Kedem-ի, աշխարհի ամենաթանկ հագիսի բաղադրության մեջ ներառվել է բարձրլեռնային մարմարե տավարի միս, ֆրանսիական ճերմակ տրյուֆել, Հնդկաստանից բերված լավագույն սեւ պղպեղը եւ ուտելի ոսկի:

Աշխարհի ամենաթանկ հագիսը կարելի է գնել միայն նախնական պատվերի դեպքում: