Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվածների թիվը նվազել 49-ով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը:

Նրա խոսքով, 8 ամիսների ընթացքում արձանագրվել է 1212 պատահար, ինչը 8-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Պատահարների հետեւանքով վնասվածքներ է ստացել 1677 մարդ, ինչը 59-ով պակաս է անցած տարվա ցուցանիշից: Զոհվել է 165 մարդ:

Ճանապարհային ոստիկանության պետը նշել է, թե ցուցանիշների բարելավումը ճանապարհային երթեւեկության կանոնների խիստ վերահսկողության արդյունք է: