Սիրիայի հարցով դոնոր-երկրների համաժողովում ավելի քան 10 մլրդ դոլար է հավաքվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

«Մեկ օրվա ընթացքում մարդասիրական ճգնաժամին ի պատասխան ավելի քան 10 մլրդ եվրո հավաքեցիք»,- ասել է նա: Բրիտանացի պաշտոնյան նաեւ նշել է, որ միջոցներն ուղղվելու են, մասնավորապես, Մերձավոր Արեւելքի պետություններում աշխատատեղեր եւ երեխաների ուսման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

«Այս օգնությունը չափազանց կարեւոր է տարածաշրջանի երկրների եւ փախստականների համար, որոնք այդքան շատ բան են անում: Այն, ինչի այսօր մենք հասանք, որոշիչ դեր ունի փախստականների փրկության համար, որոնք դեպի Եվրոպա վտանգավոր ճամփորդություն են ձեռնարկում»,- նշել է նա: