Իսլամական կրոնական հագուստով Բարբիի լուսանկարներով Instagram-ի էջը մեծ տարածում է ստանում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ը:
Էջը ստեղծած Նիգերիայի բնակչուհի Հանիֆա Ադամը պատմել է, որ իր նպատակն է ոգեշնչել մահմեդական աղջիկներին եւ նրանց օգնել սեփական ինքնությունը ստեղծելու հարցում: «Այս տիկնիկը նման է նրանց, ներկայացնում է նույն մշակութային եւ կրոնական արժեքները»,- պարզաբանել է 24-ամյա Ադամը:
Նա նաեւ նշել է, որ Բարբիի ֆոտոսեսիայի համար հագուստն ինքն է կարում եւ, բաժանորդների խնդրանքով, դրանք շուտով առցանց վաճառքում կլինեն:
«Ինձ համար հիջաբը համեստության խորհրդանիշ է: Այն նաեւ կրոնական աքսեսուար է»,- պարզաբանել է Հանիֆան:
Մեկուկես ամսվա ընթացքում @Hijarbie էջն ավելի քան 8 հազար բաժանորդ ունի:



























