Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը հերքել է անգլիական Daily Telegraph-ի տարածած տեղեկությունը, թե Իրանը 25 միլիոն դոլար է տվել թուրքական իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեի անցկացման համար։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Օմեր Չելիքը նշել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Պետք հիշյալ պարբերականը պարզաբանում տա, թե որտեղից է նման տեղեկություն ստացել։ Այդ հարցում, սպասում ենք, որ տվյալ թերթը հանդես կգա ներողությամբ»-նշել է Օմեր Չելիքը՝ հավելելով, որ իրենք պահանջում են անմիջապես այդ հրապարակումը հանել թերթի կայքէջից։