Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն օրենսդրությամբ սուպերմարկետներին արգելել է սննունդը թափել, փոխանցում է iTele հեռուստաալիքը։

Ֆրանսիայի Սենատը միաձայն ընդունել է նոր օրինագիծը, որն արդեն փետրվարի 5-ից խոշոր խանութներին արգելում է դեն նետել ժամկետն անց ապրանքները։ Դրա փոխարեն սննդամթերքը պետք է հանձնեն բարեգործական կազմակերպություններին, որոնք դրանք կբաժանեն կարիքավոր մարդկանց, փոխանցում է Gazeta-ն։

Օրենքը նախատեսում է պատժել այն սուպերմարկետներին, որոնք դւտավորյալ փչացնում են մթերքը, որպեսզի այն չհանձնեն պահեստների մոտ հավաքվող անօթեւաններին։