Հնագույն եվրպացիների ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ մոտավորապես 14500 տարի առաջ՝ վերջին սառցե դարաշրջանի ավարտին, Եվրոպայի բնակչության կազմը կտրուկ փոխվել է, հայտնում է Current Biology ամսագիրը։

Գիտնականները վերակազմավորել են ժամանակակից Իտալիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Ռումինիայի տարածքում 35 –ից մինչեւ 7 հազար տարի առաջ ապրած 35 որսորդ նախամարդկանց միտոքոնդրիալ գենոմները, փոխանցում է Lenta-ն։

Պարզվել է, որ մինչեւ մեծ սառցակալման դարաշրջանը մահացած 3 եվրոպացիների մոտ միտոքոնդրիալ ԴՆԹ-ները պատկանում են M հապլոխմբին։ Այս տարածաշրջանների ժամանակակից բնակիչների մոտ M հապլոխումբը գրեթե բացակայում է, սակայն շատ տարածված է Ասիայի, Ավստրալիայի եւ ամերիկյան հնդկացիների շրջանում։ Նախկինում այդ փաստը մեկնաբանում էին որպես Աֆրիկայից առաջին Homo sapiens-ի գաղթի ապացույց։

Սակայն հնագույն եվրոպացիների մոտ M հապլոխումբ բացահայտելը ապացույց է այն բանի, որ մարդիկ Աֆրիկայից գաղթել են մեկ անգամ՝ 50 հազար տարի առաջ։ Հետո՝ ամենախիստ սառցակալման դարաշրջանում, երբ հավաքչությամբ եւ որսորդությամբ զբաղվող նախնիները «թաքնվում էին» թաքստոցներում, նրանց գենոֆոնդի կրճատումը հանգեցրել է եվրոպացիների շրջանում M հապլոխմբի վերացմանը։

Վերջապես գիտնականները իմացել են մոտ 14500 տարի առաջ (երբ սառույցները սկսել էին հալվել) Եվրոպայի բնակչության շրջանում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Վերջին մեծ սառցե դարաշրջանը վերապրած որսորդների սերունդներին դուրս են մղել այլ տարածքներից ժամանած խմբերը։