Ֆրանսիայում սոցիալական ցանցերի օգտատերերը բողոք են հայտնում այս տարվա սեպտեմբերից դպրոցական դասագրքերում ուղղագրության նոր կանոններ մտցնելու պլանների կապակցությամբ։ Նախատեսվում է փոփոխել ավելի քան 2 հազար բառերի ուղղագրությունը։

Իշխանություններն առաջարկում են որոշ բառերից բացառել գծիկը եւ հրաժարվել տառի վերեւի ոչ պարտադիր նիշերից՝ accent circonflexe-ից, որը դրվում է î եւ û տառերի վրա եւ պարտադիր չի համարվում, բայց պարտադիր է դրանք պահպանել ê, â, ô տառերի վրա։

Գրելաձեւի նոր կանոնների նպատակը ուղղագրությունը հեշտացնելն է։

Ֆրանսիայի ակադեմիան այդ միջոցներն առաջարկել էր կիրառել դեռ 1990թ., սակայն շատերը կարծում են, որ այդ պարզեցումն ավելորդ է, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։