Ճապոնիայի Կյուսյու կղզու Կագոսիմա պրեֆեկտուրայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Տեսախցիկների ֆիքսած կադրերում երեւում է, թե ինչպես է լավան խառնարանից մի քանի տասնյակ մետր վեր ժայթքում, եւ երկինք է ձգվում սեւ ծխի սյունը։

Ակնկալվում է, որ օդերեւութաբանական գործակալությունը սպառնալիքի մակարդակը մի քանի աստիճանով կբարձրացնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սակուրաձիմա հրաբուխը Ճապոնիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Մեկ տարվա ընթացքում այնտեղ կարող է մինչեւ հարյուր թույլ ժայթքում գրանցվել։ Ամենաուժեղ ժայթքումը տեղի էր ունեցել 1914թ, եր զոհվել էր 35 մարդ։