Հանրահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի մայրը յուրօրինակ մեղադրանք է ներկայացրել AEG Live ընկերությանը, որը զբաղվում էր Մեծ Բրիտանիայում իր որդու համերգների կազմակերպմամբ

Մեծ Բրիտանիայում Ջեքսոնի 50 համերգները չեն կայացել` նրա մահվան պատճառով, սակայն Քեթրին Ջեքսոնը մեղադրում է ընկերությանը` պայմանագրի դրույթները չկատարելու համար, մասնավորապես, որ ընկերությունն իր որդուն նորմալ բժիշկ չի տրամադրել: Հիմա Ջեքսոնի մայրը փոխհատուցում է պահանջում, որի գումարը չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում` գերդոզավորումից: 2010-ի փետրվարի 8-ին դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեյին ոչ դիտավորյալ սպանության համար: Բժիշկն իր մեղքը հերքում է: