Սեպտեմբերի 15-ի երեկոյան Բելգիայի հարավում երկու գնացքներ են բախվել: Ըստ BBC-ի, բախման հետեւանքով, տուժածների թիվը հասնում է 56-ի: 23 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մնացածին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Վթարը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգի հետ սահմանի մոտ: Ընդհանուր առմամբ, երկու գնացքներում եղել է 200 մարդ:





























