ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները ԱՄՆ-ում 5 ժամանոց հանդիպում են ունեցել։ Սա անսովոր երեւույթ է եւ փաստում է այն մասին, որ այցելությանը մեծ նշանակություն է տրվում։
5 ժամ տեւած հանդիպման ընթացքում Ռուսատանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հուշագիր են ստորագրել ռազմական գերատեսչությունների միջեւ պայմանավորվածության մասին։
«Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգության մասին։ Մանրամասն քննարկել ենք հարցեր, որոնք կապված են հակահրթիռային անվտանգության հետ»-ասել է Սերդյուկովը՝ հավելելով.
«Հույս ունեմ, որ Ռուսաստանի ռազմական պատվիրակության այցելությունն ԱՄՆ, լավ խթան կլինի երկու պետություններ պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության զարգացման համար»։
Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի հետ կապված:




























