Նոյեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի  անդամ Հենրիկ Դանիելյանի լիազորությունը կդադարեցվի, քանի որ լրանում է նրա պաշտոնավարելու առավելագույն տարիքը՝ 70-ամյակը: Թափուր պաշտոնում ՍԴ նոր անդամ պետք է նշանակի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՍԴ անդամի պաշտոնին հավակնում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը: «Այս տարբերակին, սակայն, կարող է հակազդել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, քանի որ հենց նրա ջանքերով է Մանուկյանը ժամանակին պաշտոնանկ արվել»,-գրում է թերթը: