Իրանական Քիրման նահանգի Հաջեկ քաղաքում 4,8 բալ մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 00:28-ին:

Բացի այդ, անցած գիշեր ժամը 03:03-ին 3,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել իրանական Սիմնան նահանգի Տուրուդ քաղաքի մերձակայքում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: