Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի` sambo.am կայքը կրկին հայտնվել է ադրբեջանցի հաքերների թիրախում: Այսօր` սեպտեմբերի 16-ի առավոտվանից, կայքի առաջին էջում երեւում է Ադրբեջանի դրոշը, նաեւ` We never forget Mubariz Ibrahimov (Մենք երբեք չենք մոռանա Մուբարիզ Իբրահիմովին) գրությունն ու մի լուսանկար:

Նշենք, որ Մուբարիզ Իբրահիմովը հուլիսի 18-ի, լույս 19-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամն էր:

Հիշեցնենք նաեւ, որ հաքերները sambo.am կայքի աշխատանքը եւս մեկ անգամ խափանել էին հուլիսի 2-ին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայցում է կայքի այցելուների ներողամտությունը եւ փորձում հնարավորինս արագ վերականգնել կայքի աշխատանքը: