«S7» ավիաընկերության Օմսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել թռչունների հետ բախման պատճառով: Ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը: Միջադեպի պահին ինքնաթիռում 122 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ է եղել: Ոչ ոք չի տուժել, հաղորդում է «ԻՆտերֆաքսը»:

Ուղեւորներին տեղավորել են օդակայանի սրահում, առաջիկայում օդանավը կրկին կմեկնի Մոսկվա: