Այսօր, Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկել է ձյուդոյի աշխարհի 2009 թ. առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում ասպարեզ են դուրս գալու 3 մարզիկներ:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ 60 կգ քաշային կարգում «Մեծ սաղավարտի» կրկնակի հաղթող Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի արգենտինացի Դիեգո Ռոդրիգեսի հետ: Վերջինս առաջին անգամ է հանդես գալիս աշխարհի առաջնությունում: Ռուսաստանը ներկայացնող Արսեն Գալստյանը ելույթ կունենա միանգամից 2-րդ փուլից:

66 կգ քաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոն Արմեն Նազարյանն առաջին փուլում հանդիպելու է ուկրաինացի Սերգեյ Դրեբոդին: Վերջինս աշխարհի գավաթի խաղարկություններում մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել:

Բարդ մրցակից է բաժին հասել 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանին, ով առաջին փուլում մրցելու է Ասիայի փոխչեմպիոն Ռինատ Իբրահիմովի հետ: