Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքում՝ օլիմպիական շինարարության վայրում հայաստանցի մի բանվոր է զոհվել:
Հայաստանի քաղաքացին աշխատել է Ադլեր-Կրասնայա Պոլյանա երկաթգծի շինարարության վրա:
Տղամարդն աշխատելու էր եկել 15 օր առաջ եւ բրիգադի կազմում զբաղվել է ցանկապատման աշխատանքներով: Գործընկերների խոսքով, նրան չեն տեսել երեկոյան ժամը 9-ից հետո: Որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել են գետնին ընկած: Ժամանած բժիշկները արձանագրել են մահը:
Ինչպես հաղորդում է Max Media Grup-ը, վարկածներից մեկով, բանվորը չի նկատել ծածկի բացակայությունը եւ ընկել է 10 մետր բարձրությունից: Այժմ բանվորի մահվան հանգամանքների ստուգում է իրականացվում:





























