Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը սկսում է իր չորսօրյա այցը Մեծ Բրիտանիա:

Դա կլինի Հռոմի պապի առաջին  պետական այցը՝ Միացյալ Թագավորության եւ Վատիկանի հարաբերությունների ողջ պատմության ընթացքում:

Հռոմի պապի այցելությունն սկսվելու է Շոտլանդիա այցով: Այսօր նա կլինի Էդինբուրգում, վաղը՝ Լոնդոնում եւ Բիրմինգհեմում:

Միեւնույն ժամանակ, Բրիտանիայում կարծիքները կիսվել են, թե հարկավո՞ր է, արդյոք, այդ այցը: Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների 76 տոկոսը կարծում է, թե հարկատուները չպետք է վճարեն Շոտլանդիա եւ Անգլիա Պապի այցելության համար, իսկ բնակչության մեծ մասին այդ այցն ընդհանրապես չի հետաքրքրում: