Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողվուրդները կարող են լուծել իրենց խնդիրներն` առանց այլ երկրների միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ISNA գործակալությունը:
Իրանի նախագահի խոսքով, չկան խնդիրներ, որոնք տարածաշրջանի երկրները չկարողանան լուծել՝ առանց այլ երկրների միջամտության: Ահմադինեժադը նկատել է տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման անհրաժեշտությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Էդվարդ Նալբանդյանի այցն Իրան սկսվել է սեպտեմբերի 15-ին:





























