Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանին:
Գյուլը ելույթ կունենա ՄԱԿ-ի՝ «Հազարամյակի զարգացման նպատակներ» գագաթաժողովում, գրում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի նախագահը կնախագահի սեպտեմբերի 23-ին նախատեսված նիստին, որին կմասնակցեն նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կվարի սեպտեմբերի 27-ի նիստը՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին:





























