Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արմեն Ղազարյանը վաղը` սեպտեմբերի 17-ին, Անթալիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում կներկայացնի Ռուսաստանը: Արմեն Ղազարյանը 77 կգ քաշային կարգի Ռուսաստանի գործող չեմպիոնն է: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռիգերտը Վլադիսլավ Լուկանինի եւ Արմեն Ղազարյանի միջեւ ընտրություն կատարելիս վստահել է հայ մարզիկին: 77 կգ քաշային կարգում Արմեն Ղազարյանի գլխավոր մրցակիցները կլինեն Հայաստանի հավաքականի առաջատարներ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը: