Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Mitsubishi Lancer-ի տիրոջը, ով տրավմատիկ զենքից կրակել է ճանապարհային երթեւեկության ժամանակ վիճաբանության մյուս մասնակցի վրա, հայտնում է «Իներֆաքսը»։

Երկու վարորդները միմյանց հետ վիճել են։ Mitsubishi Lancer-ի տերը, որոշելով հարաբերություններ պարզել մյուս վարորդի հետ, կանգնեցրել է մեքենան եւ տրավմատիկ ատրճանակով զինված՝ դուրս եկել մեքենայից։ Առանց երկար մտածելու՝ նա կրակել է հակառակորդի ոտքին։ Այնուհետեւ նստել է ավտոմեքենան եւ փախուստի դիմել։

Վնասվածքը լուրջ չի եղել, տուժածն ինքն է հանել ռետինե գնդակը։

Մնում է ավելացնել. ճիշտ է եղել Գոգոլը, երբ գրում էր. «Ռուսաստանը երկու գլխացավանք ունի՝ հիմարները եւ ճանապարհները»։