Ռուսաստանի մայրաքաղաքում հաշվառում են ներգաղթյալներին։ Հաշվառում իրականացնողները իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ կշրջեն Մոսկվայի շուկաներով եւ կայարաններով։ Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Վալերի Վինոգրադովը։
Նա ավելացրել է, որ հաշվառում անցկացնողները աշխատանքներ կտանեն նաեւ մշտական բնակության վայր չունեցող մարդկանց հետ։ Համառուսաստանյան հաշվառումը կանցկացվի 2010 թվականի հոկտեմբերի 14-25-ը։





























