Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, հանրապետությունում եւ Երեւանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Առանց տեղումների եղանակ կգրանցվի նաեւ սեպտեմբերի 19-ին, սակայն  ամսի 18-ին հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեղեկություններ հայտնեց «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական ծառայության կանխատեսման բաժնի առաջատար մասնագետ Անդրյուշա Ավագյանը։

Նրա տեղեկացմամբ, Երեւանում վաղը ցերեկը սպասվում է +29 +31, գիշերը՝ +12 +14 աստիճան տաքություն։ Առաջիկա երեք օրերին ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն գրանցվի։