Թուրքիայում գործազուրկների թիվը հասնում է 2,751 մլն-ի: Այս տարվա հունիսին գործազրկությունը Թուրքիայում կազմել է 10,5 տոկոս, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 2,5 տոկոսով պակաս է: Ընդ որում, քաղաքային բնակչության մեջ գործազրկությունը նվազել է 2,9 տոկոսով, իսկ գյուղական շրջաններում` 1,5 տոկոսով:
Հատկանշական է, որ Թուրքիայում գործազրկությունը բարձր է, հատկապես, քաղաքներում` 13,1 տոկոս, գյուղական շրջանների 5,5 տոկոսի դիմաց:
Գյուղերում հողամաս ունեցողներն ու նրանց ընտանիքների անդամներն ավտոմատ կերպով համարվում են զբաղված, չնայած դա միշտ չէ, որ այդպես է:





























