Մոսկվայում ծեծկռտուք է բռնկվել ճանապարհային ոստիկանության եւ կովկասցիների միջեւ։ Պատճառը եղել է այն, որ ոստիկանությունը ոչ սթափ վիճակում կանգնեցրել է վարորդին:
РБК-ի հաղորդմամբ, ոստիկանները կանգնեցրել են ВАЗ-21099 մեքենան, որի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցություն տակ։ Վերջինս Վլադիկավկազի քաղաքացի է եղել։ Նա հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերը եւ հարվածել է ոստիկանության սպային։ Ոստիկանությունը լրացուցիչ օգնական ուժեր է կանչել, սակայն դեպքի վայր են ժամանել նաեւ օրենքի խախտում կատարածի հայրենակիցները։ Նրանք իրենց ագրեսիվ են պահել, ոստիկաններին հասցրել են մարմնական վնասվածքներ, շրջափակել եւ փորձել են փախցնել իրենց բարեկամին:
Ավելի ուշ, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կռվի երկու մասնակիցներին։ Նրանք Ինգուշեթիայի քաղաքացիներ են։
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրրքի 318 հոոդվածով (իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար):





























