Սուրբ վայրեր այցելելու համար Լեռնային Ղարաբաղ է ժամանել հայ ուխտավորների մի մեծ խումբ։ 78 հավատացյալներ եղել են հնադարյան Դադիվանք մենաստանում, 13-րդ դարի Գանձասարի վանքում, Ստեփանակերտում մասնակցել են Սուրբ Հակոբ եկեղեցու ժամերգությանը։ Նախատեսվում է այցելություն հինավուրց Գտչավանք՝ Հադրութի շրջանում։

Ուխտավորները նշում են, որ Արցախից կմեկնեն Հյուսիսային Հայաստան։ Նրանցից շատերը Լեռնային Ղարաբաղ էին այցելել առաջին անգամ։ Ուխտավորներից մեկը ասել է, որ հիացած է Արցախով եւ եւս մեկ անգամ համոզվեց ղարաբաղցիների ոգու ամրության մեջ։

«Շատ ուրախ ենք, որ այցելել ենք մեր սիրելի Արցախը՝ մեր օրրանը»,- ասել է նա։