Գեորգիեւսկի քաղաքապետ Վիկտոր Գուբանովի սիրտը վատացել է, երբ նրան ձերբակալել են կաշառք վերցնելիս։

Սեպտեմբերի 15-ին քաղաքապետարանի առջեւ կաշառքը վերցնելուց հետո Գուբանովն անմիջապես  հոսպտալացվել է «սրտի անբավարարություն» ախտանիշով։

Հետախուզության տվյալներով, քաղաքապետը 1,8 միլիոն ռուբլու կաշառք է պահանջել քաղաքի կենտրոնում գտնվող առեւտրի կենտրոնի տնօրենից, որպեսզի թույլտվություն տա` վերակառուցման աշխատաքներ սկսելու համար։

Գուբանովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ կաշառք վերցնելու համար։

Նա Գեորգիեւսկի քաղաքապետ է վերընտրվել 2007 թվականին։