Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ինքնաթիռը սեպտեմբերի 16-ին արտակարգ վայրէջք է կատարել Միլանի օդանավակայանում` թռիչքից քիչ անց: Ըստ Reuters-ի միջադեպը տեղի է ունեցել  ինքնաթիռի իլյումինատորի անսարքության պատճառով:

Ակնկալվում է, որ Բեռլուսկոնին, ով թռչում էր Բրյուսել, մասնակցելու ԵՄ գագաթաժողովին, Բելգիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով:

Նշենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ գագաթաժողովը` 27 երկրների առաջնորդների մասնակցությամբ: