Վանի 100-ամյա համալսարանին կից Վանա կատվի հետազոտման կենտրոնի մասնագետները միջոցներ են ձեռնարկում չզուգավորվող Վանա կատուների բուժման ուղղությամբ:
Թուրքական Dogan գործակալության փոխանցմամբ՝ Վանա կատուների հետազոտման կենտրոնի տնօրեն, պրոֆ. Ֆեթիհ Գյուլուզը նշել է, թե այս տարի 47 կատու են զուգավորել, որոնցից 7-ը չեն զուգավորվել։ « Այդ 7 կատվին հորմոններ ներարկեցինք, որի պատճառով հաջողվեց զուգավորել միայն 5-ին»-նշել է պրոֆեսորը։

























