Շախմատի միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է առաջարկել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով Նյու Յորքում քանդված «երկվորյակ-երկնաքերների» տեղում հողակտոր գնել` շախմատային կենտրոն կառուցելու համար, «ՌԻԱ-Նովոստիում» կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Իլյումժինովի խոսքով, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի հանձնարարությամբ, ինքը նամակ է ուղարկել Նյու Յորքի քաղաքապաետ Մայքլ Բլումբերիգին եւ հողակտորի տիրոջը`10 միլիոն դոլարով այն գնելու առաջարկով:

«10 միլիոն գումարը պայմանավորված է նրանով, որ անցած շաբաթ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը նույն հողակտորի համար առաջարկել է 7,5 միլիոն եւ մենք որոշել են գերազանցել նրան»,- հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահը: Նա նշել է, որ ՖԻԴԵ-ն մտադիր է այդ հատվածում կառուցել համաշխարհային շախմատային կենտրոն եւ միջազգային շախմատային ակադեմիա: Նամակին պատասխան առայժմ չի եղել: