Սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում փոխնախագահ է ընտրվել Բելառուս: Այս մասին հայտնել է Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անդրեյ Սվինին։

Նյու Յորքում Բելառուսի պատվիարկությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը։

Նստաշրջանում նախատեսվում է քննարկել ավելի քան 160 հարց, որոնք վերաբերում են տնտեսությանը, խաղաղության եւ անվտանգության ապահովմանը, թմրանյութերի դեմ պայքարին, սպառազինմանը, միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի գործունեության ակտիվացմանը, մարդու իրավունքներին եւ մարդասիարկան օգնությանը։