Ժամանակն է «ահազանգ» հնչեցնել Իրանում ամուսնալուծությունների հարցում: Ինչպես հայտնել է Իրանի խորհրդարանի հանրային հանձնաժողովի խորհրդատու Մաջիդ Աբհարին, ըստ վիճակագրության, ներկայումս 1 մլն տղամարդ եւ 6 մլն կին ամուսնալուծված է, հաղորդում է Mehr գործակալությունը:

Աբհարիի խոսքով, ամուսնալուծված կանանց 80 տոկոսը ընտանեկան կյանքով են ապրել հինգ տարուց էլ պակաս, չունեն երեխաներ: Աբհարին ասել է, թե ժամանակն է «ահազանգ» հնչեցնել ամուսնալուծված կանանց հարցով: Այդ հարցում, ըստ նրա, լուսավորչական աշխատանք է անհրաժեշտ: