Չինաստանում շրջվել է զբոսաշրջիկներով լի ավտոբուսը: «Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ առնվազն 11 մարդ է զոհվել:
Դեպի Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի լճերից մեկը էքսկուրսիա իրականացնող ավտոբուսում 17 մարդ է եղել: Մեքենան ճանապարհին ընկել է անդունդը:
Միջադեպի հանգամանքները, նաեւ զոհերի եւ տուժածների տվյալները ճշտվում են:





























