Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ կապված Թուրքիայի եւ Կանադայի միջեւ սառած հարաբերությունները կրկին կկարգավորվեն, տեղեկացնում է թուրքական Haberler կայքէջը:

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Պակիստանի բարեկամների խմբի համաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանած Կանադայի արտգործնախարար Քենոն Լոուրենսի հետ: Ըստ ստացված տեղեկությունների, քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւանքով սառած հարաբերությունների վերականգնման ուղիները:

Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ Պակիստանի բարեկամների խմբի ժողովին մասնակցելու համար Ստամբուլ է եկել Տորոնտոյից՝ Թուրքական ավիաուղիների վերջերս բացած չվերթով եւ սպասարկման մակարդակից բավականին գոհ է մնացել: