Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի համատեղ զորավարժությունների առաջին փուլը:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ զորավարժությունները սկսվել են առավոտյան ժամը 10-ին:
Մոսկվայում կայանալու է նիստ, որի ընթացքում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը մասնակից-երկրների ներկայացուցիչներին կծանոթացնի զորավարժությունների պլանի, նպատակների եւ խնդիրների մասին:
Զորավարժությունների առաջին փուլը կանցնի օգոստոսի 26-ից 28-ը, երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 19-ից 28-ը Բելառուսում, երրորդ փուլը՝ հոկտեմբերի 2-ից 15-ը Ղազախստանում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ստեղծվել են 2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում: ՀԱՊԿ անդամներից միայն Բելառուսն ու Ուզբեկստանը չեն ստոարգրել համաձայնագիրը: ՀԱՊԿ մյուս անդամները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղըրղզստանը եւ Տաջիկստանը ստորագրել են:




























