The Telegraph-ը հավաքել է կենդանիների շրջանում լավագույն «ֆոտոռումբերը»։ Ցուցակում մասնավորապես հայտնվել է հղի կնոջ լուսանկարը, որն արվել է ջրից դուրս ցատկած դելֆինի ֆոնին։
Վարկանիշային աղյուսակում է նաեւ Լլանդիդնոյում ավիաշոուի օդանավերից մեկն իր ստվերում թողած ճայը։
Ցուցակում են նաեւ ՀԱՀ-ում լուսանկարչին խանգարող պավիանը, Պերուում Մաչու Պիկչուի ֆոնին լուսանկարված լաման, Կանադայի կենդանաբանական այգում լուսանկարված սկյուռը, Կոստա Ռիկայում լուսանկարած համրուկը, Զիմբաբվեում փիղը, Ավստրալիայում լուսանկարած գորիլան եւ այլ ֆոտոռումբեր, փոխանցում է Gazeta-ն։





























