Շոտլանդիայի Սոլթոքս քաղաքի ավագ դպրոցի աշակերտուհուն համադասարանցիները ծաղրել են երկար մազերի պատճառով։ The Daily Mirror-ի տեղեկություններով՝ 15-ամյա Էրոն Ֆերնանդոյի մայրը փետրվարի 15-ին ստիպված է եղել «կենդանի Ռափունցելին» փոխանցել տնային պայմաններում ուսուցման։
Աղջիկը, որի մազերի երկարությունը 132 սմ է, հրաժարվել է կտրել դրանք, փոխանցում է Lenta-ն։
The Daily Mail-ի տեղեկություններով՝ աղջկա հասակն ընդամենը 30 սմ-ով է գերազանցում մազերի երկարությունը։ Աղջիկը պատմել է, որ սովորաբար ինքը հյուսք է անում։ Նրանց տանը բոլոր կանայք երկար մազեր ունեն։ Բացի այդ, տանը նաեւ 2 շուն է ապրում։ Ընտանիքի անդամները ստիպված են կես տարին մեկ նոր փոշեկուլ գնել, իսկ լոգասենյակի անհրաժեշտ է հոսքը ստիպված են մաքրել ամեն օր։





























