Ժամանակակից տղամարդիկ լուրջ հարաբերությունների համար գերադասում են խելացի կանանց, պարզել են Ինսբրուքի ու Հյուսիս-արեւմտյան համալսարանների հոգեբանները:

Սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչները այսպես են համարում միայն եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում, որտեղ  կա սեռերի հավասարություն:

Մասնագետները ուսումնասիրել են մի քանի ժողովուրդների մշակույթներ, նաեւ պարզել, թե ինչպես են վերջին տասնամյակներում փոխվել տղամարդկանց նախասիրությունները կին ընտրելու հարցում: Նրանց հոդվածը հրապարակվել է European Review of Social Psychology ամսագրում:

Պարզվել է, որ առաջ տղամարդիկ բնազդաբար առաջին հերթին ուշադրություն էին դարձնում կնոջ արտաքինին : Բայց հիմա ուժեղ սեռի ներկայացուցիչների համար կարեւոր է դարձել կնոջ կրթությունը, նաեւ նրա մտավոր ունակությունները:

«Ամուսնության հարցում տղամարդիկ համարում են, որ եթե իրենց կինը նույնքան ավանդ ունեն ընտանեկան բյուջեում, դրանից ընտանիքը միայն կշահի: Կիրթ ու խելացի կինը  կարող է հրաշալի կարիերա ունենալ»,- անկեղծացել է պրոֆեսոր Էլիս Իգլին, հայտնում է «Ինֆորմինգը»:

Հոգեբանները շեշտում են,ո ր տղամարդկանց միշտ էլ գրավել են ու կգրավեն գեղեցիկ աղջիկները: Սակայն լավ կլինի, եթե աղջիկը միաժամանակ եւ՛ գեղեցիկ, եւ՛ խելացի լինի: