Ճապոնիայի կառավարությունն, ի պատասխան վարչապետ Նաոտո Կանի նախատեսած պաշտոնյաների փոփոխությունների, ամբողջ կազմով հրաժարական է տվել։

Ավելի վաղ, Նաոտո Կանը հայտարարել էր, որ մտադիր է նոր թիմ ձեւավորել։

Այսպես, սեպտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ պաշտոնաթող է եղել Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադան։ Նա կզբաղեցնի իշխող Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Դեռեւս հայտնի չէ, թե ով կզբաղեցնի նրա պաշտոնը ԱԳՆ-ում, հայտնում է Lenta.ru-ն։ Ոչ պաշտոնական տվյալներով նրան կփոխարինի Ճապոնիայի տրանսպորտի նախարար Սեյջի Մաէհարան։