Իտալական Ապուլիա շրջանում Grotta Palazzese անվանումով ինքնատիպ ռեստորան է բացվել, որը կարող է հավակնել աշխարհի ամենից ռոմանտիկ հաստատության կոչմանը: Քարայրում տեղակայված ռեստորանից տեսարան է բացվում դեպի Ադրիատիկ ծով:
Ռեստորանը կարծես սավառնում է ծովի վրա (22.5 մետր բարձրությամբ), ալիքները բախվում են ժայռերին՝ ընթրիքին որոշակի խորհրդավորություն հաղորդելով, իսկ բնական փայտից հատակը քարե ինտերիերն ավելի ջերմ ու հարմարավետ է դարձնում: Քարանձավը մեծ ճանաչում է ունեցել դեռեւս 1700 թվականին, տեղի բարձրաշխարհիկ հասարակությունն այստեղ շքեղ ընթրիքներ ու պարահանդեսներ է կազմակերպել:
Ըստ Kedem-ի, Grotta Palazzese ռեստորանը բաց է միայն տաք ամիսներին՝ մայիսից հոկտեմբեր: Ափամերձ սեղանները մեծ պահանջակ ունեն, իսկ ընթրիքն այստեղ բավական թանկ արժե ՝շուրջ 100 եվրո:




























