Նյու Յորքում սկսել է համբավավոր դոգ-շոուն, որի հաղթողը համարվում է ԱՄՆ-ի գլխավոր շունը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մրցույթին տարբեր ցեղատեսակի ավելի քան 2,7 հազար շուն է մասնակցում, եւ արդեն մի քանի առաջատար կա:
Հաղթանակի ենթադրյալ թեկնածուների թվում են գերմանական Ռումոր գամփռը եւ սքայտերյեր Չառլին: Աչքի են ընկել նաեւ ռուսական քերծե Լյուսին, շի-ցու Պանդան եւ ցլաշուն Աննաբելը:
Այս տարվա հաղթողը կկարողանա՞ կրկնել բիգլ ցեղատեսակին պատկանող Ունոյի հաջողությունը, առայժմ անհայտ է: Ունոն 2008-ին հաղթել է Westminster Kennel Club Dog Show-ում: Նա ակումբի պատմության մեջ ամենաժողովրդական շունն է համարվում, տեղեկացնում է Gazeta-ն:
Անցյալ երկուշաբթի` փետրվարի 15-ին, բիգլն այցելել է դոգ-շոու: Այժմ Ունոն գրեթե 11 տարեկան է: Նա Նյու Յորք է եկել` նկարահանվելու «Տնային կենդանիների գաղտնի կյանքը» մուլտֆիլմի գովազդում:
Նոր հաղթողի անունը հայտնի կդառնա երեքշաբթի երեկոյան:































