«Ժամանակ»-ի իշխանական աղբյուրները հաղորդում են, որ մի քանի օր առաջ Սեւանում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Լեուն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի հերթական օբյեկտի բացումը: «Աղթամար» անունով այս հանգստյան տան բացմանը ներկա են եղել ոչ միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ, այլ նաեւ Սերժ Սարգսյանը: «Ի դեպ, ուշագրավ է, որ այս հանգստյան տունը նախատեսվում էր բացել մինչեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցը, որպեսզի վերջինս գիշերի հենց այդ հանգստյան տանը: Սակայն Լյովիկը, մեր տեղեկություններով, չէր հասցրել աշխատանքները ժամանակին ավարտին հասցնել, ինչի արդյունքում էլ՝ որոշվել է, որ Դմիտրի Մեդվեդեւն ու ՀԱԿՊ անդամ երկրների մյուս նախագահները գիշերը պետքէ անցկացնեն ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Նեմեց Ռուբոյի «Հարսնաքարում»»,-գրում է թերթը: